Ապրիլ 25, 2024 10:42 Asia/Tehran
  • Իրանն ու Ռուսաստանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Անվտանգության հարցերով երկրների բարձրագույն ներկայացուցիչների 12-րդ միջազգային գագաթնաժողովի շրջանակում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը և ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ստորագրել են անվտանգության ոլորտի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։

Փաստաթղթի ստորագրմամբ, տարբեր ռազմավարական ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների և համագործակցության մակարդակը կբարձրանա։

Այս մասին հայտնում է IRNA  լրատվական գործակալությունը։

Ռուսաստանում ընթացող Անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային գագաթնաժողովի շրջանակներում,  ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հանդիպել է  Չինաստանի, Բրազիլիայի, Աֆրիկայի  և Հարավային Կովկասի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: 

Ահմադյանը հանդիպել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական գրասենյակի քաղաքական և իրավական կոմիտեի քարտուղարի, ՀԱՀ Պետական անվտանգության գործակալության տնօրենի և Բրազիլիայի նախագահի հատուկ խորհրդականի հետ։

Անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային գագաթնաժողովն անցկացվել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար  Ալի Աքբար Ահմադիանի, և 106 երկրների ԱԽ քարտուղարների, հետախուզական ծառայությունների ղեկավարների, ազգային անվտանգության խորհրդականների, փոխվարչապետների, ամսնակցությամբ։

Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովի շրջանակում կայացել է չորս հանդիպում՝ «Տեղեկատվական անվտանգության ապահովումը ձևավորվող բազմաբևեռ աշխարհում (սպառնալիքներ և հնարավորություններ)», «Ազգային ինքնության և ավանդական արժեքների պահպանումն անվտանգության, խաղաղության և միջազգային կայունության պահպանման նպատակով», «Միջազգային համագործակցություն անօրինական ներգաղթի դեմ պայքարի համար» և «բնակչության պաշտպանության հիմնախնդիրները ռազմական հակամարտությունների և բնական և անբնական բնույթի արտակարգ իրավիճակներում» թեմաներով։

Նիստի շրջանակներում կազմակերպվել է նաև ռազմական արտադրանքի, առաջադեմ տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության և նոր մարտահրավերների դեմ պայքարի և միջուկային էներգետիկայի թեմայով ցուցահանդես։

 

Պիտակ