Ապրիլ 25, 2024 18:11 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Սպիտակ տունը պետք է անհապաղ դադարեցնի Իսրայելի ռազմական հանցագործություններին աջակցությունը

Իրանի արտաքին գործերի նախարարը, քննադատելով իսրայելական ռեժիմի ռազմական հանցագործությունների դեմ բողոքող դասախոսների և ուսանողների նկատմամբ ամերիկյան անվտանգության ուժերի ճնշումներն ու դաժան վերաբերմունքը, ասել է. «Սպիտակ տունը պետք է անհապաղ դադարեցնի Իսրայելի ռեժիմի ռազմական հանցագործություններին աջակցությունը»։

Ամերիկայի ջանքերը՝ օգնելու Իսրայելին դուրս գալ Գազայի պատերազմի ճահիճից, որն արդեն տևում է 7 ամիս՝ Թել Ավիվի համար առանց որևէ արդյունքի, արժանացել են այս երկրի հասարակական կարծիքի քննադատությանը, և այս օրերին ամերիկացի ուսանողներն ոտքի են կանագնել աջակելու Գազայի ճնշված ու հզոր ժողովրդին։

Ամերիկայում ուսանողական բողոքի ցույցերը՝ ի պաշտպանություն Գազայի հատվածի ժողովրդի՝ իսրայելական պատերազմը դադարեցնելու համար, հասել են Հարվարդի, Տեխասի, Բրաունի և Հարավային Կալիֆորնիայի համալսարաններ, իսկ Տեխասի և Կալիֆորնիայի համալսարաններում  բախումներ են տեղի ունեցել ուսանողների և ոստիկանության միջև:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը, արձագանքելով  Պաղեստինին աջակցելու պատճառով այդ երկրի ոստիկանության կողմից ամերիկացի ուսանողների նկատմամբ ճնշումներին, հինգշաբթի X սոցիալական ցանցում գրել է. «Այս երկրի տարբեր համալսարաններում իսրայելական ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանության և պատերազմական հանցագործությունների դեմ բողոքող դասախոսների և ուսանողների նկատմամբ ամերիկյան ոստիկանության և անվտանգության ուժերի բռնաճնշումներն ու կոշտ վերաբերմունքը խորը մտահոգություն և զզվանք է առաջացնում աշխարհի հասարակական կարծիքի մոտ»։

Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Ցուցարար դասախոսների և ուսանողների նկատմամբ ճնշումը համահունչ է Իսրայելի ռեժիմին Վաշինգտոնի լիիրավ աջակցությանը և ակնհայտորեն ցույց է տալիս խոսքի ազատության նկատմամբ ամերիկյան կառավարության երկակի քաղաքականությունն ու հակասական վարքագիծը»։

Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Տասնյակ հազարավոր պաղեստինցի կանանց և երեխաների ցեղասպանությունից հետո, հատկապես Գազայի հատվածի «Նասեր» հիվանդանոցի շրջակայքում հիվանդների և վիրավորների և բուժանձնակազմի զանգվածային գերեզմանների հայտնաբերումից հետո, Իսրայելի ռեժիմի և նրա աջակիցների դեմ նողկանքի համաշխարհային ալիքը թաքցնել հնարավոր չէ»։

Իրանի դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Սպիտակ տունը պետք է անհապաղ դադարեցնի աջակցությունը Իսրայելի ռեժիմի ռազմական հանցագործություններին և պատասխանատու լինի։

 

Պիտակ