Օգոստոս 03, 2021 13:35 Asia/Tehran
  • Նաֆթալի Բենեթը խոստովանել է Իրանի նկատմամբ պարտությունը

Անդրադառնալով Իրանի նկատմամբ իր նախկին գործընկերոջ քաղաքականության տապալմանը, Իսրայելի վարչապետն ասել է, որ Թել Ավիվի նախկին կաբինետը տարածաշրջանում դիմադրության խմբերին թույլ է տվել կուտակել հազարավոր հրթիռներ:

«Յեդիոթ Ահարոնոթ» սիոնիստական օրաթերթի տեղեկացմամբ, երկուշաբթի երեկոյան, Սիոնիստական ռեժիմի Կնեսեթի գերլարված նիստում, այդ ռեժիմի վարչապետ՝ Նավթալի Բենեթն ասել է.«ԻԻՀ դեմ նախկին վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուի ձախողված քաղաքականությունների պատճառով, Թել Ավիվի նոր կառավարությունը տնտեսական սուղ պայմաններում հարկադրված ավելացրել է ռազմական բյուջեն»:

Քննադատելով Լիբանանում և Գազայի գոտում Դիմադրության խմբավորումների նկատմամբ Նեթանյահուի կառավարության քայլերը, Սիոնիստական ռեժիմի վարչապետն ասել է, որ Նեթանյահուի պատճառով Հեզբոլլահի Դիմադրության շարժումը հաջողել է ամրապնդել իր դիպուկահար հրթիռները, որոնք կարող են թիրախավորել օկուպացված Պաղեստինի ցանկացած վայր: