-
Իրանի լուրջ նախազգուշացումն ԱՄՆ-ին և Բրիտանիային՝ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալու համար
Հունվար 23, 2024 13:17Իրանի Իսլամական Հանրապետությունը ուղերձ է հղել ԱՄՆ-ին, և լրջորեն զգուշացրել է, որ Եմենի տարածքների վրա համատեղ հարձակվելու ԱՄՆ-ի և Բրիտանիայի գոծողությունները սպառնում են տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը և սրում են պատերազմը։
-
Գեներալ Թանգսիրի․ Օտարերկրացիները դեր չունեն Հորմուզի նեղուցում անվտանգության հաստատման գործում
Հունվար 23, 2024 08:06Ընդգծելով, որ Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովում են տարածաշրջանի երկրները, ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատար գեներալ Թանգսիրին ասել է․- Օտարերկրացիները ոչ մի դեր չունեն այս զգայուն տարածաշրջանում անվտանգության հաստատման գործում։
-
Ամիր Աբդոլլահյան. Իսրայելի ահաբեկչական բնույթը բացահայտվեց Իրանի ռազմական խորհրդականների դեմ իրականացված գործողություններում
Հունվար 23, 2024 07:26Սիրիայում իրանցի հինգ ռազմական խորհրդականների սպանությունից հետո Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում գրել է.- Իրանի ռազմական խորհրդականների դեմ Իսրայելի ահաբեկչական գործողությունները բացահայտեցին այս ռեժիմի ահաբեկչական բնույթը:
-
Անվտանգության խորհրդի նիստի շրջանակներում Ամիր Աբդոլլահյանի հանդիպումներն ու խորհրդակցությունները
Հունվար 23, 2024 06:48Արևմտյան Ասիայի իրավիճակի թեմայով Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Նյու-Յորք մեկնած Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հանդիպել և զրուցել է Լիբանանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ։
-
ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հունվարի 24-ին կայցելի Թուրքիա
Հունվար 22, 2024 14:56ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով, չորեքշաբթի օրը բարձրաստիճան քաղաքական և տնտեսական պատվիրակության գլխավորությամբ` պաշտոնական այցով կմեկնի Անկարա։
-
Քանանի․ Ազգային անվտանգությունը, սահմանների անվտանգությունը և Իրանի քաղաքացիների անվտանգությունը կարմիր գիծ են
Հունվար 22, 2024 14:00Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.- Ազգային անվտանգությունը, սահմանային անվտանգությունը և Իրանի քաղաքացիների անվտանգությունը կարմիր գիծ են, և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունն ու զինված ուժերը անտարբեր չեն լինի ապահովելու և պաշտպանելու իրենց քաղաքացիների անվտանգությունը, և միշտ էլ այդպես են եղել։
-
Իրանը և Պակիստանը պայմանավորվել են դեսպանների վերադաձի հարցով. Ամիր Աբդոլլահյանը կայցելի Իսլամաբադ
Հունվար 22, 2024 13:04Պակիստանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցից հետո կողմերը պայմանավորվել են, որ երկու երկրների դեսպանները կվերադառնան իրենց աշխատավայրերը մինչև 2024 թվականի հունվարի 26-ը:
-
Մեկնաբանություն- «Սորայա» արբանյակն իրանցի երիտասարդ գիտնականների կարողությունների հրթական օրինակն է
Հունվար 22, 2024 07:29Իրանցի երիտասարդ մասնագետների կողմից կառուցված և տիեզերք ուղարկված «Սորայա» արբանյակն ուղարկել է առաջին ազդանշանները: Իրանի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի «Սորայա» հեռահաղորդակցական արբանյակը տիեզերք է տեղափոխվել ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի «Ղաեմ 100» եռաստիճան արբանյակակրով և հաջողությամբ տեղակայվել է երկրի մակերևույթից 750 կմ հեռավորության վրա։ Կազմակերպությունը հայտարարել է, որ հունվարի 21-ին արբանկակն առաջին ազդանշաններն է ուղարկել Երկիր:
-
ԻԻՀ ԱԳ նախարար. Սիոնիստական ռեժիմը Գազայում չի հասել իր նպատակներից ոչ մեկին
Հունվար 22, 2024 06:23Քուվեյթ-Իրան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Չնայած Գազայի հատվածում իրականացված ավերածություններին ու սպանություններին, Սիոնիստական ռեժիմը չի հասել իր նպատակներից ոչ մեկին, հետևաբար փորձում է այդ ձախողումը փոխհատուցել ահաբեկչական գործողություններով»:
-
Ռայիսի. Իրանը վճռական է ընդլայնել հարաբերությունները եվրոպական երկրների հետ
Հունվար 21, 2024 17:00ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանը վճռականությամբ լի է փոխադարձ հարգանքի հիման վրա ընդլայնել հարաբերությունները եվրոպական երկրների հետ, գրում է Tasnim-ը։