Մեկնաբանություն- «Սորայա» արբանյակն իրանցի երիտասարդ գիտնականների կարողությունների հրթական օրինակն է
https://parstoday.ir/hy/news/iran-i212702-Մեկնաբանություն_Սորայա_արբանյակն_իրանցի_երիտասարդ_գիտնականների_կարողությունների_հրթական_օրինակն_է
Իրանցի երիտասարդ մասնագետների կողմից կառուցված և տիեզերք ուղարկված «Սորայա» արբանյակն ուղարկել է առաջին ազդանշանները: Իրանի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի «Սորայա» հեռահաղորդակցական արբանյակը տիեզերք է տեղափոխվել ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի «Ղաեմ 100» եռաստիճան արբանյակակրով և հաջողությամբ տեղակայվել է երկրի մակերևույթից 750 կմ հեռավորության վրա։ Կազմակերպությունը հայտարարել է, որ հունվարի 21-ին արբանկակն առաջին ազդանշաններն է ուղարկել Երկիր:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 22, 2024 10:59 Asia/Tehran

Իրանցի երիտասարդ մասնագետների կողմից կառուցված և տիեզերք ուղարկված «Սորայա» արբանյակն ուղարկել է առաջին ազդանշանները: Իրանի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի «Սորայա» հեռահաղորդակցական արբանյակը տիեզերք է տեղափոխվել ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի «Ղաեմ 100» եռաստիճան արբանյակակրով և հաջողությամբ տեղակայվել է երկրի մակերևույթից 750 կմ հեռավորության վրա։ Կազմակերպությունը հայտարարել է, որ հունվարի 21-ին արբանկակն առաջին ազդանշաններն է ուղարկել Երկիր:

«Սորայա» արբանյակն իրանցի գիտնականների հերթական ձեռքբերումն է, որը վկայում է, որ չնայած վերջին տարիներին ԱՄՆ-ի և արևմտյան կառավարությունների պատժամիջոցներին և ապակառուցողական գործողություններին, նրանք կարողացել են բարելավել իրանական արբանյակների որակն ու հնարավորությունները:
Երկրի մակերևույթից  750 կմ հեռավորության վրա իրանական արբանյակի տեղակայումը զարմացրել է Արևմուտքին, որտեղ ընդունել են, որ Իրանը կարող է արբանյակ տեղակայել նաև  շատ ավելի բարձր մալարդակի վրա: Վերջին տարիներին Արևմուտքում մշտապես փորձում են հարցականի տակ դնել Իրանի գիտական կարողությունները և բացասական պատկեր ներկայացնել երկրի ձեռքբերումներից։
Անտեսելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին Իրանը Երկրի ուղեծրում հաջողությամբ տեղակայել է գիտական, հետազոտական, աշխարհագրական և ռազմական արբանյակներ, արևմտյան կառավարությունները և լրատվամիջոցները, պատժամիջոցներն արադարացնելու համար, նշում են, որ  Իրանը առզմական նպատակներ է հետապնդում: 
2023թ Իրանը Երկրի ուղեծիր է դուրս բերել և 450 կմ հեռավորության վրա տեղակայել նաև «Նուր 3» արբանյակը, որը «Նուր 1» և «Նուր 2» արբանյակների արդաիականացված տարբերակն է: 
«Սորայա» արբանյակն իրանցի երիտասարդ գիտնականների կարողությունների և տիեզերական արդյունաբերության ոլորտույմ Իրանի ազառաջընթացի հերթական վկայությունն է: Այս ոլորտում Իրանի ձեռքբերումներն այնքան մեծ են, որ աջակիայում երկիրը տեիզերքում կունենա արբանյակների իր համակարգը: 
Ու թեև պատժամիջոցների պատճառով խոշոր ընկերությունները հրաժարվում են Իրանին պահեստամասեր վաճառել, իրանցի երիտասարդ գիտնականները շարունակում են իրենց ջանքերը և նրանց ինքնավստահության արդյունքը ժամանակակից արբանյակների կառուցումն է ու տիեզերքի նվաճումը: