Վրաստանում նոր ռազմական օդանավակայան կկառուցեն
https://parstoday.ir/hy/news/armenia-i100676-Վրաստանում_նոր_ռազմական_օդանավակայան_կկառուցեն
Վրաստանը մտադիր է զինված ուժերի համար նոր ռազմական օդանավակայան կառուցել Թբիլիսիի արվարձանում գտնվող Վազիանի ռազմակայանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2018 16:43 Asia/Tehran
  • Վրաստանում նոր ռազմական օդանավակայան կկառուցեն

Վրաստանը մտադիր է զինված ուժերի համար նոր ռազմական օդանավակայան կառուցել Թբիլիսիի արվարձանում գտնվող Վազիանի ռազմակայանում:

Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լեվան Իզորիան ԱՄՆ ԶՈւ տրանսպորտային հրամանատարության հրամանատար Սթիվեն Լայսոնի հետ հանդիպմանը Թբիլիսիում:

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նաև Վրաստանի և ԱՄՆ ռազմավարական գործակցությանն առնչվող հարցեր, Վրաստանի պաշտպանունակության ամրապնդման, երկրի պաշտպանության պատրաստականության ծրագրի (GDRP) իրականացմանն առնչվող խնդիրներ, հայտնում է «Sputnik Գրուզիան»:

2018-ի մայիսին Վազիանիի ռազմակայանում բացվել է Մարտական պատրաստության կենտրոն՝ գերմանական Հոհենֆելս բազայի նմանությամբ, որը նախատեսված է վրաց զինվորականների ուսուցման համար GDRP ծրագրի շրջանակում:

Panarmenian.net