Միասնական արժույթը հեռավոր հեռանկար է ԵՏՄ-ի համար. Նազարբաեւ
https://parstoday.ir/hy/news/armenia-i102558-Միասնական_արժույթը_հեռավոր_հեռանկար_է_ԵՏՄ_ի_համար._Նազարբաեւ
Միասնական արժույթը հեռավոր հեռանկար է Եվրասիական տնտեսական միության համար՝ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը՝ հայտնում է Zakon.kz-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2018 08:14 Asia/Tehran
  • Միասնական արժույթը հեռավոր հեռանկար է ԵՏՄ-ի համար. Նազարբաեւ

Միասնական արժույթը հեռավոր հեռանկար է Եվրասիական տնտեսական միության համար՝ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը՝ հայտնում է Zakon.kz-ը։

Նրա խոսքերով՝ որպեսզի միասնական արժույթ մտցվի, երկրները պետք է տնտեսական մոտավորապես նույն մակարդակի վրա լինեն։ «Դրա համար մեզ պետք է ձգել բոլոր պետությունների տնտեսությունները գոնե մինչեւ որեւէ հավասար աստիճանի։ Դրա համար մոտավորապես հավասար պետք է լինեն պայմանները, մոտավորապես հավասար տնտեսությունները, եւ բոլորը պետք է համաձայն լինեն, որ ընդհանուր արժույթ լինի։ Դա դեռեւս հեռավոր բան է։ Նույնիսկ, ահա, հարց․ էներգետիկայում առեւտուր անել ազգային արժույթով, ասենք, Ռուսաստանի ու Չինաստանի հետ, եւ էլի դժվար հարց է։ Այդ պատճառով դա հեռավոր ապագայի հարց է։ Ցանկությունը լավն է, բայց շուտ չի լինի»,- պարզաբանել է Նազարբաեւը։

news.am