Հրապարակվել է կուրացնող և հալյուցինացիաներ առաջացնող ռուսական զենքի փորձարկումների վիդեոն
https://parstoday.ir/hy/news/armenia-i105275-Հրապարակվել_է_կուրացնող_և_հալյուցինացիաներ_առաջացնող_ռուսական_զենքի_փորձարկումների_վիդեոն
Նշվում է, որ զենքը գիշերային ժամերին չեզոքացնում է 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող նշանառությունը, հեռաչափերը, գիշերային տեսանելության սարքերը և հրթիռներ կառավարելու համալիրները։
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Մարտ 11, 2019 05:49 Asia/Tehran
  • Հրապարակվել է կուրացնող և հալյուցինացիաներ առաջացնող ռուսական զենքի փորձարկումների վիդեոն

Նշվում է, որ զենքը գիշերային ժամերին չեզոքացնում է 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող նշանառությունը, հեռաչափերը, գիշերային տեսանելության սարքերը և հրթիռներ կառավարելու համալիրները։

Հրապարակվել է «Ֆիլին» վիզուալ-օպտիկական խանգարումների կայանի փորձարկումների տեսանյութը: ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ փորձարկումները տեղի են ունենում Ֆիննական ծոցում։

Տեսանյութը հրապարակել է «Զվեզդա» հեռուստաալիքը։

Նշվում է, որ զենքը գիշերային ժամերին չեզոքացնում է նշանառությունը, հեռաչափերը, գիշերային տեսանելության սարքերը և հրթիռներ կառավարելու համալիրները 5 կիլոմետր հեռավորության վրա։

Սկզբից նավի վրա միանում է հզոր լուսարձակի նման մի բան, որից հետո այն տեղափոխվում է «խանգարումների ռեժիմ», որը կարող է կուրացնել հակառակորդին, հալյուցինացիաներ առաջացնել թշնամու զինվորների մոտ և շարքից հանել նրա սարքերը։

Ինչպես հաղորդել է հեռուստաալիքը, համակարգն արդեն տեղադրվել է ռուսական նավատորմի մի քանի նավերի վրա։

armeniasputnik.am