Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերության նախարարների հանդիպմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i105389-Տիգրան_Խաչատրյանը_մասնակցել_է_ԵԱՏՄ_արդյունաբերության_նախարարների_հանդիպմանը
Մոսկվայում մարտի 13-ին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արդյունաբերության ոլորտի նախարարների հանդիպումը, որին մասնակցել են Միության բոլոր երկրների կառավարությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2019 07:51 Asia/Tehran
  • Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերության նախարարների հանդիպմանը

Մոսկվայում մարտի 13-ին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արդյունաբերության ոլորտի նախարարների հանդիպումը, որին մասնակցել են Միության բոլոր երկրների կառավարությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորել է ՀՀ տնտեսական զարգացման  և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Հանդիպման մասնակիցները քննարկել են տնտեսության գերակա ոլորտներում ներմուծման փոխարինման իրականացմանն առնչվող հարցեր:

Այս համատեքստում Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտնել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու ԵԱՏՄ երկրների կոնկրետ առաջարկներն այն ապրանքների փոխարինման մասով, որոնք նախկինում Ռուսաստանը ներկրում էր երրորդ երկրներից։

Քննարկվել է անդամ երկրների հնարավոր մասնակցությունը Ռուսաստանում մշակված արդյունաբերության ոլորտում պետական տեղեկատվական համակարգին, անդրադարձ է եղել ԵԱՏՄ-ում միասնական արդյունաբերական քաղաքականության ձևավորման հեռանկարներին։ Մասնակիցները մտքեր են փոխանակել նաև որոշ ապրանքների մասով միանական եվրասիական բրենդի ստեղծման հնարավորությունների վերաբերյալ՝ դեպի երրորդ երկրներ ավելի արդյունավետ արտահանում իրականացնելու նպատակով։

Armenpress.am