Շտապ.Ադրբեջանը որոշում է կայացրել դադարեցնե՞լ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում
Ըստ Ադրբեջանական լրատվամիջոցների, Ադրբեջանը որոշում է կայացրել դադարեցնել ռազմական գործողությունները՝պատճառաբանելով, որ իբր Ադրբեջանը խաղաղասեր երկիր է և հաշվի է առնում միջազգային արձագանքը:
Նշենք որ Ադրբեջանի այս ռազմական ավանտյուրան էժան չի նստելու նրանց վրա, որի արդյունքում երկու կողմերից զոհվեցին տասնյակ զինվորներ և խաղաղ բնակիչներ:
Հայկական ուժերի կոշտ հակահարվածի արդյունքում ադրբեջանական բանակը նահանջեց նախկինում իր գրաված դիրքերից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հեղինակավոր ամերիկյան Ստրատֆոր ընկերությունը հանդես էր եկել մի վերլուծությամբ, որի համաձայն Իլհամ Ալիևը նավթի գների անկման պատճառով որոշելու է կտրուկ լարել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որպեսզի թուլացնի ադրբեջանական հասարակության աճող դժգոհությունը:
Zham.am
3/4/2016