Ռուսական ընկերությունը ՀՀ-ում Triada ԱԹՍ-ների արտադրություն կհիմնի
https://parstoday.ir/hy/news/armenia-i106216-Ռուսական_ընկերությունը_ՀՀ_ում_triada_ԱԹՍ_ների_արտադրություն_կհիմնի
Ռուսաստանյան ADA Aerospace և Pro MA ընկերությունները Հայաստանում անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն կհիմնեն, այս մասին հայտնել է «Սպուտնիկը»՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալության վրա հղումով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2019 16:06 Asia/Tehran
  • Ռուսական ընկերությունը ՀՀ-ում Triada ԱԹՍ-ների արտադրություն կհիմնի

Ռուսաստանյան ADA Aerospace և Pro MA ընկերությունները Հայաստանում անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն կհիմնեն, այս մասին հայտնել է «Սպուտնիկը»՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալության վրա հղումով:

ՀՀ-ում արտադրվելիք Triada մոդելի ԱԹՍ-ները կարտահանվեն միջազգային շուկա:

Ընկերությունները մտադիր են $4.5 մլն-ի ԱԹՍ մատակարարել ՀՀ-ին: Triada MK II մոդելի առաջին խմբաքանակը կմատակարարվի 2019-ին, իսկ Triada MK III-ը՝ մինչև 2020 թվականի ավարտը:

Triada մոդելի ԱԹՍ-ների թռիչքի առավելագույն բարձրությունը 10 կմ է, առավելագույն հեռավորությունը՝ կախված շարժիչից՝ 260-660 կմ:

Panarmenian.net