Ռուսաստանը կամրապնդի «բարիդրացիության գոտին» իր սահմանների երկայնքով. Լավրով
https://parstoday.ir/hy/news/armenia-i106276-Ռուսաստանը_կամրապնդի_բարիդրացիության_գոտին_իր_սահմանների_երկայնքով._Լավրով
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Ռուսաստանը կամրապնդի «բարիդրացիության գոտին» իր սահմանների պարագծով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2019 15:01 Asia/Tehran
  • Ռուսաստանը կամրապնդի «բարիդրացիության գոտին» իր սահմանների երկայնքով. Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Ռուսաստանը կամրապնդի «բարիդրացիության գոտին» իր սահմանների պարագծով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Մենք կաշխատենք մեր սահմանների պարագծով բարիդրացիության գոտու ամրապնդման համար: Դա կանենք մեր հարեւանների հետ ինչպես երկկողմ ուղիներով, այնպես Էլ միջազգային կազմակերպությունների գծով, որոնք այդ տարածքում ստեղծված են եւ գործում են»,- հայտարարել Է նախարարը՝ ելույթ ունենալով Դիվանագիտական ակադեմիայի ուսանողների եւ դասախոսների առջեւ: Ինչպես պարզաբանել Է Լավրովը, այդ կազմակերպությունների թվում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), ԱՊՀ-ն եւ Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ):«Անշուշտ, մեր անվերապահ գերակայությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մեծ եվրասիական գործընկերության ստեղծման նախաձեռնության իրականացումն Է՝ ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի, Հարավարեւելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) մասնակցությամբ՝ դռները բաց թողնելով բոլոր այն մյուս երկրների համար, որոնք գտնվում են վիթխարի Եվրասիական մայր ցամաքի վրա, որ ներառում Է նաեւ Եվրամիությունը»,- հավելել Է նա:

armenpress.am