«Ես կվերադառնամ» հայկական սյուժեով ռուսական ֆիլմը կմասնակցի Իրանում անցկացվող փառատոնին
https://parstoday.ir/hy/news/armenia-i106288-Ես_կվերադառնամ_հայկական_սյուժեով_ռուսական_ֆիլմը_կմասնակցի_Իրանում_անցկացվող_փառատոնին
Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Մովսես գյուղում, իսկ գյուղացիները էպիզոդիկ դերեր են կատարել։ Ֆիլմի հեղինակ և պրոդյուսեր Բենիկ Առաքելյանի համար սա շատ անձնական պատմություն է, քանի որ սյուժեում ներառվել են նրա հետ տեղի ունեցած դեպքերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2019 05:04 Asia/Tehran
  • «Ես կվերադառնամ» հայկական սյուժեով ռուսական ֆիլմը կմասնակցի Իրանում անցկացվող փառատոնին

Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Մովսես գյուղում, իսկ գյուղացիները էպիզոդիկ դերեր են կատարել։ Ֆիլմի հեղինակ և պրոդյուսեր Բենիկ Առաքելյանի համար սա շատ անձնական պատմություն է, քանի որ սյուժեում ներառվել են նրա հետ տեղի ունեցած դեպքերը։

«Ես կվերադառնամ» ֆիլմը, որի հիմքում վեց տարեկան Սարոյի հուզիչ պատմությունն է, ներառվել է Թեհրանում ապրիլի 18–26 կայանալիք Ֆաջր (Fajr Internarnational Film Festival) կինոփառատոնի մրցութային ծրագրում։

Ֆիլմը ներկայացնում է նախորդ տարի 90–ականներն տեղի ունեցած մի պատմություն։ Սարոն, նրա մայրը` Անահիտը, և լավագույն ընկերը` Կարեն պապը, սպասում են Վաչոյի վերադարձին։ Պատերազմի ընթացքում Սարոն իսկական տղամարդ է դարձել և տան բոլոր հոգսերը վերցրել իր ուսերին։

Հայրը տուն է վերադառնում ու հանդիպում մեծացած որդուն։ Սարոն հորը չի հիշում։ Երկուսն էլ դեռ չգիտեն, որ կյանքը նրանց ընդամենը երեք օր է տալու` նորից միմյանց ճանաչելու ու հասկանալու համար։ Ֆիլմի գաղափարի հեղինակը Բենիկ Առաքելյանն է, սցենարիստն ու ռեժիսորը` Դարյա Շումակովան։

«Բենիկ Առաքելյանի հետ ծանոթացանք Պավել Լուգնինի «Դամա Պիկ» ֆիլմի նկարահանման ժամանակ», – ասում է Դարյան։

Բենիկն ավելի ուշ զանգահարել է նրան ու ասել, որ ինքն ու Մարկ Զապորոժսկին ուզում են Հայաստանում ֆիլմ նկարահանել ու հրավիրում են Դարյային մասնակցել նախագծին։ Շումակովան միանգամից սիրահարվել է Հայաստանին ու հայ ժողովրդին։

Նկարահանումների ընթացքում օգնել են տեղացիները, որոնք դեռ լավ են հիշում պատերազմական տարիները։

Սարոյի կերպարը մարմնավորել է վեց տարեկան Էդիկ Առաքելյանը։ Երևանցի տղան առաջին անգամ է նկարահանվել ֆիլմում։ Դարյան հենց սկզբից մեծի պես է շփվել նրա հետ, Էդիկն էլ գնահատել է այդ մոտեցումը։

«Նկարահանման հենց առաջին օրը նա ընկավ ու լավ հարված ստացավ, բայց չխոստովանեց ինձ, որ իրեն չխղճան», – ասում է Դարյան։

Իսկ ահա Վաչոյի դերակատարը` Ներսես Ավետիսյանը, ֆիլմի նկարահանման պահին ընդամենը քսան տարեկան էր, բայց արդեն հայտնի էր որպես թատրոնի դերասան և հաղորդավար։ Անահիտի դերակատարուհուն` Տաթև Գրիգորյանին, հաստատել են լուսանկարներով։

Ֆիլմի հեղինակ և պրոդյուսեր Բենիկ Առաքելյանի համար սա շատ անձնական պատմություն է, քանի որ սյուժեում ներառված է նրա հետ տեղի ունեցած դեպքերը։

«Երբ փոքր էի, բոլորիս տանը կար մեկը, ով այդ ժամանակ պատերազմում էր` հայրը, հորեղբայրը, ավագ եղբայրը։ Ու տղաների շրջանում լեգենդ կար` եթե գիշերը խնդրես Լուսնից, որ մեկին վերադարձնի, անպայման կիրականանա։ Մենք անկեղծորեն հավատում էինք դրան», խոստովանում է Առաքելյանը։

Թատրոնի ու կինոյի դերասան Մակար Զապորոժսկու համար «Ես կվերադառնամ» ֆիլմը պրոդյուսերական առաջին փորձն է։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ բազում դժվարություններ են առաջացել, բայց նա միայն հաճույք է ստացել աշխատանքից։

armeniasputnik.am