Հույս ունեմ՝ Փաշինյանի մոտ ամեն ինչ կստացվի. Պյոտր Պորոշենկո
https://parstoday.ir/hy/news/armenia-i106353-Հույս_ունեմ_Փաշինյանի_մոտ_ամեն_ինչ_կստացվի._Պյոտր_Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բարեւներ է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2019 18:46 Asia/Tehran
  • Հույս ունեմ՝ Փաշինյանի մոտ ամեն ինչ կստացվի. Պյոտր Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բարեւներ է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Այդ մասին ասել է՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին «Օլիմպիյսկի» մարզադաշտում, ուր նա ժամանել էր նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու հետ բանավեճի մասնակցելու համար. Զելենսկին չէր եկել բանավեճին:

Պորոշենկոն նշել է, որ արդեն մի քանի անգամ հանդիպել է Փաշինյանի հետ տարբեր միջազգային ֆորումների ժամանակ: Նա հայտնել է իր աջակցությունը «Հայաստանի նոր նախագահի» բարեփոխումների նկատմամբ՝ նշելով, որ հույս ունի՝ «Փաշինյանի մոտ ամեն ինչ կստացվի»: Պորոշենկոն նշել է, որ Հայաստանն ու Ուկրաինան մեծ պոտենցիալ ունեն էկոնոմիկայի, մարդկանց հետ կոնտակտների, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման համար:

Խոսելով Ուկրաինայի հայ համայնքի մասին՝ Պորոշենկոն նշել է, որ միշտ հակված է, որ հայ ծագում ունեցող Ուկրաինայի քաղաքացիները զգան այնտեղ ինչպես տանը: «Մենք պաշտպանում ենք ազգային փոքրամասնությունների իրավունքները»,-ասել է նա՝ հավելելով, որ Ուկաինայի հայերի իրավունքների պաշտպանությունը գտնվում է երկրի նախագահի հսկողության ներքո:

News.am