Հայաստանն աշխատած միջուկային վառելիք կարտահանի ՌԴ. մնում է պայմանավորվել Վրաստանի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i106425-Հայաստանն_աշխատած_միջուկային_վառելիք_կարտահանի_ՌԴ._մնում_է_պայմանավորվել_Վրաստանի_հետ
«Մայակ» ռուսական ձեռնարկությունը «օգտահանելու է հայկական ԱԷԿ–ի աշխատած վառելիքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2019 05:29 Asia/Tehran
  • Հայաստանն աշխատած միջուկային վառելիք կարտահանի ՌԴ. մնում է պայմանավորվել Վրաստանի հետ

«Մայակ» ռուսական ձեռնարկությունը «օգտահանելու է հայկական ԱԷԿ–ի աշխատած վառելիքը։

Հայկական կողմը բանակցություններ կվարի Վրաստանի հետ դեպի Ռուսաստան միջուկային աշխատած վառելիքի տարանցման վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանը։

Հայաստանը վառելիքի արտահանման ծախսերը ուզում է ինքնուրույն հոգալ։

«Ռուսական կողմից արդեն ընտրվել է ընկերությունը, որը արտադրության մնացուկներն օգտահանության կենթարկի։ Դա «Մայակ» արտադրական միավորումն է։ Մինչ նրանք կսկսեն աշխատել, կվերլուծեն պահեստարանում աշխատած վառելիքի կազմը։ Դա կօգնի որոշել աշխատանքների մոտավոր արժեքը», – Սոչիում անցկացվող «Ատոմէքսպո-2019» ատոմային տեխնոլոգիաների միջազգային ֆորումի ժամանակ հայտարարեց Մարտիրոսյանը։

Այժմ Ռուսաստան բեռի տարանցման թեմայով մնում է միայն բանակցել վրացական կողմի հետ։

Օդային տրանսպորտով այն չեն տեղափոխում, այդ պատճառով Վրաստանի իշխանությունները ստիպված կլինեն հիմնավորում ներկայացնել բեռներն ապահով ու անվտանգ տեղափոխելու համար։

Նշենք, որ «Մայակ» ռուսական ձեռնարկությունը զբաղվում է աշխատած վառելիքի վերամշակմամբ, ինչպես նաև պաշտպանական նպատակներով այն պլուտոնիումի վերածում։

Armeniaspuynik.am