Հայաստանում նախատեսվում է հիմնանորոգել 78 կմ ճանապարհ
https://parstoday.ir/hy/news/armenia-i106456-Հայաստանում_նախատեսվում_է_հիմնանորոգել_78_կմ_ճանապարհ
Հայաստան-Վրաստան և Հայաստան-Իրան ճանապարհաշինության համար հատկացվելու է ավելի քան 15 մլրդ դրամ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2019 16:16 Asia/Tehran
  • Հայաստանում նախատեսվում է հիմնանորոգել 78 կմ ճանապարհ

Հայաստան-Վրաստան և Հայաստան-Իրան ճանապարհաշինության համար հատկացվելու է ավելի քան 15 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերը մի քանիսն են՝ միջին նորոգման, հիմնանորոգման և լրացուցիչ հիմնանորոգման:

«Այս տարվա բյուջեով պետք է հիմնանորոգվի 78 կմ ճանապարհ։ Հիմնական շեշտը պետք է դնենք Հայաստանը տրանզիտ գոտի դարձնելու վրա՝ դեպի Վրաստան և Իրան։ Այս տարի այս ուղղությամբ 15 միլիարդից ավելի ճանապարհաշինության համար գումար ենք հատկացնելու»,- ասաց նախարարը և հավելեց, որ 2019 թվականին նախատեսվում է 300 կմ վերանորոգել։

«Համայնքային ճանապարհներով, որոնք վերանորոգվում են, մենք չենք զբաղվում, զբաղվում ենք միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհներով»,- ասաց Արշակյանը և հավելեց, որ համայնքներն իրար կապող ճանապարհների հարցերով քաղաքացիները կարող են դիմել մարզպետարաններ կամ համայնքապետարաններ:

Նախարարի խոսքով՝ նախատեսվում է ներդնել օնլայն համակարգ, որը  քաղաքացուն հնարավորություն կտա տեղեկատվություն ստանալ հիմնանորոգվող ճանապարհի մասին՝ ծախսված գումարների, հսկողության։ Օնլայն հարթակը հնարավորություն կտա վերահսկել ողջ գործընթացը:

Armenpress.am