Այսօր Հուշարձանների եւ պատմական վայրերի միջազգային օն է
https://parstoday.ir/hy/news/armenia-i106469-Այսօր_Հուշարձանների_եւ_պատմական_վայրերի_միջազգային_օն_է
Ամեն տարի ապրիլի 18-ին նշվող Հուշարձանների եւ պատմական վայրերի միջազգային օրվա նշանաբանն է՝ «Պահպանենք մեր պատմական հայրենիքը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 18, 2019 10:23 Asia/Tehran
  • Այսօր Հուշարձանների եւ պատմական վայրերի միջազգային օն է

Ամեն տարի ապրիլի 18-ին նշվող Հուշարձանների եւ պատմական վայրերի միջազգային օրվա նշանաբանն է՝ «Պահպանենք մեր պատմական հայրենիքը»:

Օրը, որը հայտնի է նաեւ Համաշխարհային ժառանգության օր անունով, հիմնադրվել է 1982 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանութան հարցերով միջազգային խորհրդի  (ICOMOS) վեհաժողովի կողմից:

Տոնը նշվում է 1984 թվականից հանրության ուշադրությունը համաշխարհային մշակութային ժառանգության պաշտպանության եւ պահպանության հարցերի վրա գրավելու նպատակով: Այն նաեւ հնարավորություն է ընձեռում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ։

News.am