Հայաստանում ԶԼՄ-ները չեն կարող ենթարկվել քաղաքական հետապնդման. վարչապետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i106470-Հայաստանում_ԶԼՄ_ները_չեն_կարող_ենթարկվել_քաղաքական_հետապնդման._վարչապետ
Ես չեմ կարող թույլ տալ մտածել, որ Հայաստանում որեւէ զանգվածային լրատվամիջոց կարող է ենթարկվել քաղաքական հետապնդման։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 18, 2019 06:06 Asia/Tehran
  • Հայաստանում ԶԼՄ-ները չեն կարող ենթարկվել քաղաքական հետապնդման. վարչապետ

Ես չեմ կարող թույլ տալ մտածել, որ Հայաստանում որեւէ զանգվածային լրատվամիջոց կարող է ենթարկվել քաղաքական հետապնդման։

Այս մասին ապրիլի 17-ին Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասել է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին։ Նրա խոսքով՝ նման հնարավորությունը գործնականում բացառվում է։ Նշենք, որ Էդմոն Մարուքյանը հարցը տվել էր Հայաստանի Շիրակի մարզի «Գալա»  հեռուստաընկերության միջադեպի հետ կապված։ Ի պատասխան՝ վարչապետը խոստացել է սկզբում ծանոթանալ միջադեպին, իսկ հետո արդեն տալ համապատասխան պատասխանը։

News.am