Միրզոյանն ու Մատվիենկոն քննարկել են հայ-ռուսական համագործակցության հեռանկարները
https://parstoday.ir/hy/news/armenia-i106514-Միրզոյանն_ու_Մատվիենկոն_քննարկել_են_հայ_ռուսական_համագործակցության_հեռանկարները
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը կայացել է Սանկտ Պետերբուրգում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2019 14:49 Asia/Tehran
  • Միրզոյանն ու Մատվիենկոն քննարկել են հայ-ռուսական համագործակցության հեռանկարները

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը կայացել է Սանկտ Պետերբուրգում։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այսօր Սանկտ Պետերբուրգում քննարկել են հայ-ռուսական համագործակցության ընթացիկ վիճակն ու զարգացման հեռանկարները։ Այս մասին նշված է Ռուսաստանի Դաշնության խորհրդի կայքում։

Հանդիպումը կայացել է Սանկտ Պետերբուրգում, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 49-րդ լիագումար նստաշրջանի շրջանակում։

Միրզոյանը կարևորել է միջխորհրդարանական երկխոսությունը ինչպես երկկողմանի, այնպես էլ բազմակողմանի ձևաչափերով։

Մատվիենկոն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների դինամիկային։ Նա ողջունել է ՀՀ Ազգային ժողովի նոր կազմի ձևավորումից հետո միջխորհրդարանական կապերի ակտիվացումը։

Մատվիենկոն առաջարկել է նաև վերականգնել ՌԴ Դաշնային ժողովի ու ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև համապատասխան կոմիտեների գործակցությունը։

Նրա խոսքով` դա լրացուցիչ խթան կհանդիսանա համատեղ աշխատանքի համար։

ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 18-20–ը Սանկտ Պետերբուրգում մեկնել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 49-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով։ Այցի ընթացքում նախատեսվում են ինչպես ԱԺ խոսնակի երկկողմանի հանդիպումները գործընկերների հետ, այնպես էի հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
armeniasputnik.am