ԵԱՏՄ-ն գոյության հինգ տարվա ընթացքում ապացուցել է իր կայացած լինելը. Լավրով
https://parstoday.ir/hy/news/armenia-i106519-ԵԱՏՄ_ն_գոյության_հինգ_տարվա_ընթացքում_ապացուցել_է_իր_կայացած_լինելը._Լավրով
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) իր ստեղծման պահից ամրապնդել է դիրքերը՝ ապացուցելով, որ եվրասիական ինտեգրացումը լավ հեռանկարներ ունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2019 16:13 Asia/Tehran
  • ԵԱՏՄ-ն գոյության հինգ տարվա ընթացքում ապացուցել է իր կայացած լինելը. Լավրով

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) իր ստեղծման պահից ամրապնդել է դիրքերը՝ ապացուցելով, որ եվրասիական ինտեգրացումը լավ հեռանկարներ ունի:

Ապրիլի 19-ին այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Համագործակցության և ներդրումների միջազգային խորհրդի անդամների հետ կայացած հանդիպմանը՝ տեղեկացնում է tass.ru-ն:

«Ինչ վերաբերում է եվրասիական ինտեգրացմանը, ապա այստեղ լավ հեռանկարներ կան,- ասել է նա:- Այս տարի լրանում Է ԵԱՏՄ-ի ստեղծման հինգ տարին, այդ տարիներին կառույցն ամրապնդել է իր դիրքերը՝ ապացուցելով իր կայացած լինելը. Միության երկրների միագումար համախառն ներքին արդյունքն աճել է 2,5 տոկոսով, փոխադարձ առևտրի ծավալը՝ ավելի քան 9 տոկոսով, իսկ երրորդ երկրների հետ՝ 19 տոկոսով՝ հասնելով գրեթե 120 միլիարդ դոլարի»:

ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավարն ընդգծել է, որ արդեն ստեղծվել է ապրանքների, ծառայությունների և կապիտալների միասական շուկա: «Բոլոր ձեռնարկումներն իրականացվում են գործարարության հետ սերտ շփմամբ»,- հավելել է նա:

Լավրովը նշել է, որ տարվում է ԵԱՏՄ-ի արտաքին կապերի ընդլայնման աշխատանք: «Օրակարգում է ինտեգրացիոն դաշտի ձեւավորումը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անվանել է որպես եվրասիական մեծ գործընկերություն»,- պարզաբանել է նա:

1in.am