2018-ին համաշխարհային ռազմական ծախսերը 1․8 տրիլիոն դոլար են կազմել
https://parstoday.ir/hy/news/armenia-i106819-2018_ին_համաշխարհային_ռազմական_ծախսերը_1_8_տրիլիոն_դոլար_են_կազմել
2018-ին աշխարհում ռազմական ծախսերը կազմել են 1․8 տրիլիոն դոլար` նախորդ տարվա ցուցանիշից 2․6 տոկոսով ավելի։ 2006-ից ի վեր Ռուսաստանն առաջին անգամ նշված ցուցանիշով առաջատար երկրների հնգյակում չի հայտնվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2019 06:33 Asia/Tehran
  • 2018-ին համաշխարհային ռազմական ծախսերը 1․8 տրիլիոն դոլար են կազմել

2018-ին աշխարհում ռազմական ծախսերը կազմել են 1․8 տրիլիոն դոլար` նախորդ տարվա ցուցանիշից 2․6 տոկոսով ավելի։ 2006-ից ի վեր Ռուսաստանն առաջին անգամ նշված ցուցանիշով առաջատար երկրների հնգյակում չի հայտնվել։

Այս մասին ասվում է Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցում:

Նշվում է, որ 2018-ին համաշխարհային ռազմական ծախսերն ամենաբարձր մակարդակին են հասել՝ 1988-ից ի վեր։ Մասնավորապես՝ դրանք կազմել են համաշխարհային ՀՆԱ 231 տոկոսը (անձը՝ միջինում 239 դոլար)։

Վարկանիշային աղյուսակի առաջատարների հնգյակում են ԱՄՆ-ն, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը և Ֆրանսիան, որոնց բաժին է ընկել համաշխարհային ռազմական ծախսերի 60 տոկոսը։

Ռազմական ծախսերի բարձր աճ է գրանցվել Թուրքիայում։ 2018-ին այդ ծախսերն ավելացել են 24 տոկոսով՝ հասնելով 19 մլրդ դոլարի։ Նմանատիպ արդյունք է գրանցվել նաև Լատվիայում, Լիտվայում և Ռումինիայում, որտեղ ռազմական ծախսերն ավելացել են 18-24 տոկոսով։

1in.am