Իրանի դեմ պատժամիջոցները կարող են նպաստել ԵՏՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը. Սարգսյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i106882-Իրանի_դեմ_պատժամիջոցները_կարող_են_նպաստել_ԵՏՄ_ի_հետ_հարաբերությունների_զարգացմանը._Սարգսյան
Իրանի դեմ պատժամիջոցները կարող են նպաստել ԵՏՄ-ի հետ Իրանի հարաբերությունների զարգացմանը եւ Հայաստանի դերը մեծացնել որպես Իրանի եւ ԵՏՄ-ի միջեւ կամուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2019 18:46 Asia/Tehran
  • Իրանի դեմ պատժամիջոցները կարող են նպաստել ԵՏՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը. Սարգսյան

Իրանի դեմ պատժամիջոցները կարող են նպաստել ԵՏՄ-ի հետ Իրանի հարաբերությունների զարգացմանը եւ Հայաստանի դերը մեծացնել որպես Իրանի եւ ԵՏՄ-ի միջեւ կամուրջ:

Այս մասին ապրիլի 30-ին Երեւանում տեղի ունեցած ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: 

Ի պատասխան գործընկերների հետ ազատ առեւտրի գոտիների մասին հարցին՝ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ արդեն 2 տարի ԱԱԳ-ն գործում է Վիետնամի հետ: Այն ցույց է տվել իր արդյունավետությունը, ամեն տարի տնտեսական ակտիվության ցուցանիշները երկնիշ աճ ունեն, հավելեց Տիգրան Սարգսյանը՝ հիշեցնելով, որ վիետնամական շուկան մեծ է ու դինամիկ, եւ հայկական արտադրանքի համար հետաքրքրություն է ներկայացնում:

Սերբիայի հետ վարվում են ԱԱԳ ստեղծելու բանակցություններ, ընդ որում՝ այս հարցն առաջին հերթին արդիական է Հայաստանի եւ Ղրղզստանի համար, քանի որ ԵՏՄ մյուս երկրները Սերբիայի հետ համաձայնագիր ունեն: Բանակցություններ են վարվում նաեւ Սինգապուրի, Հնդկաստանի, Եգիպտոսի եւ Իսրայելի հետ:

Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ Իրանի հետ կապված իրավիճակը բարդացել է, քանի որ համաձայնագիրը ստորագրվել է մինչեւ նոր պատժամիջոցային փաթեթը: Սակայն, Սարգսյանի կարծիքով, պատժամիջոցները կարող են դրական արդյունք ունենալ այն իմաստով, որ ԵՏՄ-ի հետ Իրանի հարաբերություններն ակտիվացնում են: Առաջին հերթին Հայաստանը, իր գործիքակազմն օգտագործելով, կարող է կամուրջի գործառույթ կատարել:

News.am