ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մեկնել է Ղազախստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i107344-ՀՀ_ԶՈՒ_աշխատանքային_խումբը_մեկնել_է_Ղազախստան
ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մեկնել է Ղազախստան:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 14, 2019 11:05 Asia/Tehran
  • ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մեկնել է Ղազախստան

ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մեկնել է Ղազախստան:

«Միջազգային բանակային խաղեր-2019» միջոցառման շրջանակում Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք «Հրետանու կրակի վարպետներ» մրցմանը նախապատրաստվելու, տեղում հայաստանյան թիմին տրամադրվող սպառազինության ու ռազմական տեխնիկային ծանոթանալու և մրցույթի անցկացման վայրերի տեղազննությանը մասնակցելու նպատակով մայիսի 13-ին Ալմաթի է մեկնել ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետի տեղակալ-վարչության պետի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Armenpress.am