ԵԱՏՄ-ում միասնական արժույթ սահմանելու կարիք չկա. Տատյանա Վալովայա
https://parstoday.ir/hy/news/armenia-i107479-ԵԱՏՄ_ում_միասնական_արժույթ_սահմանելու_կարիք_չկա._Տատյանա_Վալովայա
Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ ներմուծելու որևէ անհրաժեշտություն չկա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2019 06:29 Asia/Tehran
  • ԵԱՏՄ-ում միասնական արժույթ սահմանելու կարիք չկա. Տատյանա Վալովայա

Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ ներմուծելու որևէ անհրաժեշտություն չկա:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսագիտության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:

«Մենք պետք է, անկասկած, ուսումնասիրենք եվրոպական փորձը, այդ թվում՝ սովորենք դրա սխալների վրա և հասկանանք, թե որտեղ ենք տարբերվում միմյանցից: Այժմ մենք մեզ մոտ՝ Եվրասիական տնտեսական միություում, որևէ անհրաժեշտություն չենք տեսնում միասնական արժույթ սահմանելու համար, այս պահին դա մեզ բացարձակապես որևէ տնտեսական առավելություն չի տա»,- ասել է Վալովայան Ղազախստանում անցկացված ասուլիսի ժամանակ:

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել փոխգործունեությունը արժութային, ֆինանսական և մակրոտնտեսական ոլորտներում: «Երբ մենք խոսում ենք արժույթի մասին, դրամական հաշվարկների մասին, համար մեկ խնդիրը ազգային արժույթների կիրառման ընդլայնումն է»,- հավելել է նախարարը:

Նրա խոսքով՝ Ռուսաստան-Ղազախստան, Ռուսաստան-Բելառուս հարաբերություններում զգալիորեն օգտագործվում են ազգային արժույթները, իսկ Ղազախստան-Ղրղզստան կամ Ղազախստան-Հայաստան հարաբերություններում հիմնականում կիրառվում է դոլարը:

Tert.am