Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ․ Նաիրա Զոհրաբյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i108761-Ռուսաստանը_վերադարձավ_ԵԽԽՎ_Նաիրա_Զոհրաբյան
Երեկ ԵԽԽՎ պատմության մեջ ամենաերկար տեւած նիստերից մեկը վերջապես ավարտվեց։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2019 07:19 Asia/Tehran
  • Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ․ Նաիրա Զոհրաբյան

Երեկ ԵԽԽՎ պատմության մեջ ամենաերկար տեւած նիստերից մեկը վերջապես ավարտվեց։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«118 կողմ 62 դեմ ձայնով Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ։ Անգամ Չեչնիայի եւ Վրաստանի պատերազմների հարցը այս կառույցում այսքան երկար եւ այսքան դրամատիկ չէր քննարկվել։

Ռուսաստանի վերադարձին դեմ երկրները չեն պատրաստվում հանձնվել եւ, կարծում եմ, դրամման Ստրասբուրգի խորհրդարանում այսօր շարունակվելու է։

Երեկ արդեն ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնումը հռչակեց «Ստրասբուրգյան դավաճանություն» եւ սպառնաց լքել ԵԽԽՎ-ն»:

News.am