ՀՀ հումանիտար առաքելությունը բժշկական պարագաներ է նվիրաբերել Հալեպի Հայ ծերանոցին և հոսպիտալին
https://parstoday.ir/hy/news/armenia-i109461-ՀՀ_հումանիտար_առաքելությունը_բժշկական_պարագաներ_է_նվիրաբերել_Հալեպի_Հայ_ծերանոցին_և_հոսպիտալին
ՀՀ հումանիտար առաքելության խումբը, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ, հուլիսի 13-ին և 15-ին Հալեպի Հայ ծերանոցին և զինվորական հոսպիտալին փոխանցել է բժշկական և առողջապահական պարագաներ:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Հուլիս 15, 2019 16:18 Asia/Tehran
  • ՀՀ հումանիտար առաքելությունը բժշկական պարագաներ է նվիրաբերել Հալեպի Հայ ծերանոցին և հոսպիտալին

ՀՀ հումանիտար առաքելության խումբը, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ, հուլիսի 13-ին և 15-ին Հալեպի Հայ ծերանոցին և զինվորական հոսպիտալին փոխանցել է բժշկական և առողջապահական պարագաներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայ ծերանոցի տնօրինությունը և սիրիական զինվորական հոսպիտալի ղեկավարությունն իրենց խորին շնորհակալությունն են հայտնել հայ բժիշկներին՝ անհատույց կերպով տրամադրված բժշկական պարագաների և դեղորայքի, ինչպես նաև Հայ ծերանոցում, «Դարմանատուն» ընկերաբժշկական կենտրոնում և մի շարք բժշկական այլ հաստատություններում ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող բժշկական օժանդակության համար:   Զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ Այուբին իր երախտագիտությունն է հայտնել հայ բժիշկներին՝ պատերազմի արհավիրքների արդյունքում տուժած սիրիացիներին օգնություն ցուցաբերելու համար։   Հոսպիտալի պետը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ իշխանություններին, մասնավորապես, առողջապահական կառույցներին` առաջին իսկ օրերից ցուցաբերած օգնության և աջակցության համար։

Armenpress.am