Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների համատեղ որոշմամբ Սիրիա ուղարկվեց մարդասիրական օգնություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i110419-Հայաստանի_և_Ռուսաստանի_կառավարությունների_համատեղ_որոշմամբ_Սիրիա_ուղարկվեց_մարդասիրական_օգնություն
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների համատեղ որոշմամբ Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվեց Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից տրամադրված հերթական մարդասիրական օգնությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2019 14:43 Asia/Tehran
  • Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների համատեղ որոշմամբ Սիրիա ուղարկվեց մարդասիրական օգնություն

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների համատեղ որոշմամբ Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվեց Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից տրամադրված հերթական մարդասիրական օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  օգնությունը ուղարկվել է մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցների հաշվին:
Մարդասիրական օգնությունը նախատեսված է Սիրիայի բնակչության համար, որը տուժել է ռազմական կոնֆլիկտի հետևանքով:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ 9 բեռնատարներում բեռնված մարդասիրական օգնությունը ճանապարհել է դեպի Սիրիա:

Այն պարունակում է մսի պահածո՝ 52,5 տոննա, ձկան պահածո՝ 35 տոննա, 40 տոննա շաքարավազ, ինչպես նաև չոր օրապահիկ՝ մոտ 14,5 տոննա քաշով:

Հայկական և ռուսական կողմի ներկայացուցիչները մարդասիրական օգնությունը հանձնելու են Սիրիայի Կարմիր մահիկի ներկայացուցչությանը, որի միջոցով էլ պետք է իրականացվի հետագա բաշխումը:

Armenpress.am