Թուրքերը պատրաստվում են 10 ռազմաբազա հիմնել Սիրիայի անվտանգության գոտում
https://parstoday.ir/hy/news/armenia-i110517-Թուրքերը_պատրաստվում_են_10_ռազմաբազա_հիմնել_Սիրիայի_անվտանգության_գոտում
ԱՄՆ և Թուրքիան պայմանավորվել են ստեղծել Սիրիայի անվտանգության գոտու համակարգման և ղեկավարման համատեղ կենտրոն: Այդ ուղղությամբ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2019 09:11 Asia/Tehran
  • Թուրքերը պատրաստվում են 10 ռազմաբազա հիմնել Սիրիայի անվտանգության գոտում

ԱՄՆ և Թուրքիան պայմանավորվել են ստեղծել Սիրիայի անվտանգության գոտու համակարգման և ղեկավարման համատեղ կենտրոն: Այդ ուղղությամբ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:

ԱՄՆ-ից Թուրքիայի սահմանամերձ Շանլըուրֆա ժամանած 6 հոգանոց զինվորական պատվիրակությունը թուրքական կողմին պահանջ է ներկայացրել, որ Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտին ունենա 15կմ խորություն:

Եթե թուրք-ամերիկյան բանակցությունները հաջողությամբ պսակվեն, ապա Թուրքիայի զինուժը Սիրիայի տարածքում կունենա 10 ռազմաբազա:

Verelq.am