ԵԱՏՄ նախարարը Իրանը դիտարկում է որպես Մերձավոր Արևելք տանող դարպաս
https://parstoday.ir/hy/news/armenia-i110531-ԵԱՏՄ_նախարարը_Իրանը_դիտարկում_է_որպես_Մերձավոր_Արևելք_տանող_դարպաս
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով նախարար Ալեքսանդր Սուբոտինը Իրանի Իսլամական Հանրապետությունը դիտարկում է, որպես Մերձավոր Արևելք տանող դարպաս, որով հնարավոր կլինի այնտեղ հասցնել ԵԱՏՄ անդամ երկրների արտադրանքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2019 14:55 Asia/Tehran
  • ԵԱՏՄ նախարարը Իրանը դիտարկում է որպես Մերձավոր Արևելք տանող դարպաս

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով նախարար Ալեքսանդր Սուբոտինը Իրանի Իսլամական Հանրապետությունը դիտարկում է, որպես Մերձավոր Արևելք տանող դարպաս, որով հնարավոր կլինի այնտեղ հասցնել ԵԱՏՄ անդամ երկրների արտադրանքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սուբոտինն ասաց օգոստոսի 16-ին կազմակերպված տեսակամուրջի ընթացքում՝ անդրադառնալով ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված համաձայնագրին:

«Իրանական շուկան ընդհանուր առմամբ մեզ համար շատ հեռանկարային է, շատ հետաքրքիր է միության անդամ երկրների համար: Առաջին հերթին հետաքրքիր է իր ծավալներով, և Իրանը կարելի է դիտարկել նաև որպես Մերձավոր Արևելքի դարպաս` մեր ապրանքներն այնտեղ հասցնելու համար»,- ասաց Սուբոտինը:

Եվրասիական  տնտեսական  միության   (ԵԱՏՄ) և Իրանի միջև  ազատ առևտրի գոտու ձևավորմանը  միտված  ժամանակավոր  համաձայնագիրը  ստորագրվել  է  2018թ.  մայիսի 17-ին  Աստանայի  տնտեսական  համաժողովի  շրջանակներում։  ԵԱՏՄ   անդամ  բոլոր  երկրների  խորհրդարանները   վավերացրել   են  համաձայնագիրը:

Armenpress.am