ԵԱՀԿ-ն դիտարկում է իրականացրել Օմարի լեռնանցքում
(last modified Wed, 21 Aug 2019 11:17:34 GMT )
Օգոստոս 21, 2019 15:47 Asia/Tehran
  • ԵԱՀԿ-ն դիտարկում է իրականացրել Օմարի լեռնանցքում

Օգոստոսի 21-ին, ԼՂ-ի (Արցախի Հանրապետություն) իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Օմարի լեռնանցքում:

Այս մասին տեղեկացնում է ԼՂ-ի  ԱԳՆ-ն:
ԼՂ-ի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը,ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա):
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Դիտարկման առաքելությանը Ղարաբաղի  կողմից ուղեկցել են  ԼՂ-ի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

 Tert.am

 

 

   

 

 

 

 

Պիտակ