Իրանական երկու ֆիլմեր մասնակցում են Իսպանիայում Ասիական ֆիլմերի փառատոնին
(last modified Fri, 01 Nov 2024 08:15:56 GMT )
Նոյեմբեր 01, 2024 11:45 Asia/Tehran
  • Իրանական երկու ֆիլմեր  մասնակցում են  Իսպանիայում Ասիական ֆիլմերի փառատոնին

Իրանական «Կանաչ սալորի սեզոնը» և «Խորը ճեղք» ֆիլմերը մասնակցում են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող ասիական ֆիլմերի փառատոնին:

«Կանաչ սալորի սեզոնը» ֆիլմը, որի ռեժիսորն է Ալի Բայաթը, պրոդյուսերը՝ Մոհամմադ Նաջաֆիզադեհը, կցուցադրվի Բարսելոնայում կայանալիք Ասիական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակներում։

Pars Today-ի փոխանցմամբ՝ փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 23-ին և կտևի մինչև նոյեմբերի 3-ը, Իսպանիայի Casa Asia ինստիտուտի հովանու ներքո։ Փառատոնի Netpack-ի բաժնում (Ասիա-Խաղաղօվկիանոսյան կինոյի առաջմղման ցանց)  մրցութային կարգով կցուցադրվի նաև «Կանաչ սալորի սեզոնը» ֆիլմը։ Այն սիրո պատմություն է, որը բխում է փոքր ընտանիքի խզված հարաբերություններից։

«Խորը տարածություն» ֆիլմը, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակն Արման Զարին Քուբն  է, նույնպես կցուցադրվի Բարսելոնայի ասիական ֆիլմերի 12-րդ փառատոնում։ Այս ֆիլմը մրցում է Հատուկ բաժնի 16 այլ ֆիլմերի հետ։

Ֆիլմի ամփոփագրում ասվում է. «Մահմուդը դուրս է գրվել հոգեբուժարանից, և Ֆախրին գիտի Մահմուդի ժամանման մասին։ Մահմուդի տուն գալուց շատ չանցած, նրանց տուն անկոչ հյուր է գալիս, և մութ գաղտնիքները աստիճանաբար բացահայտվում են»։

 

Պիտակ