Լիբանանի հարավում զոհվել ու վիրավորվել է հազար սիոնիստ զինվոր
Իսլամական Դիմադրության մամուլի գրասենյակլը հայտնել է, որ Լիբանանի հարավում ցամաքային մարտերի սկզբից ի վեր սպանվել կամ վիրավորվել է մոտ հազար սիոնիստ զինվոր։
Այս մասին հայտնում է «Սահաբ» գործակալությունը՝ հղում անելով Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի կայքին։
Իսլամական դիմադրության օպերատիվ գրասենյակի հայտարարության մեջ նշվում է. «Լիբանանի հարավում ցամաքային մարտերի սկզբից ի վեր վիրավորվել է ավելի քան 900 և սպանվել՝ 95 սիոնիստ զինվոր»։
Ըստ այս հայտարարության՝ մարտերի ժամանակ ոչնչացվել է նաև 42 «Մերկավա» տանկ, 4 ռազմական բուլդոզեր, երկու Համմեր զրահամեքենա և մեկ ռազմական փոխադրամիջոց։ դիմադրության մարտիկները խոցել են 3 Hermes 450 և երկու Hermes 900 ԱԹՍ։
Սիոնիստական բանակը 2024 թվականի սեպտեմբերի 23-ից լայնածավալ հարձակումներ է սկսել Լիբանանի հարավի տարբեր շրջանների վրա, որոնք դեռ շարունակվում են։
Լիբանանի «Հեզբոլլահը» չի լռել խաղաղ բնակիչների թիրախավորման դեմ և պատասխան գործողություններ է իրականացրել Պաղեստինի հյուսիսում գտնվող իսրայելական դիրքերի և բնակավայրերի դեմ։