Չնայած ԱՄՆ սպառնալիքներին՝ Դամասկոսում կբացվի 61-րդ միջազգային ցուցահանդեսը
https://parstoday.ir/hy/news/armenia-i110925-Չնայած_ԱՄՆ_սպառնալիքներին_Դամասկոսում_կբացվի_61_րդ_միջազգային_ցուցահանդեսը
Չորեքշաբթի օրը Դամասկոսում 61-րդ անգամ բացվում է միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցություն կունենան աշխարհի տարբեր երկրների պատվիրակություններ: Ներառյալ նրանք, ովքեր երկրում առկա հակամարտության ութ տարիներին առաջին անգամ են որոշել մասնակցություն ունենալ ցուցահանդեսին՝ անտեսելով ԱՄՆ սպառնալիքները պատժամիջոցներ կիրառել միջոցառման մասնակիցների նկատմամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Օգոստոս 28, 2019 11:23 Asia/Tehran
  • Չնայած ԱՄՆ սպառնալիքներին՝ Դամասկոսում կբացվի 61-րդ միջազգային ցուցահանդեսը

Չորեքշաբթի օրը Դամասկոսում 61-րդ անգամ բացվում է միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցություն կունենան աշխարհի տարբեր երկրների պատվիրակություններ: Ներառյալ նրանք, ովքեր երկրում առկա հակամարտության ութ տարիներին առաջին անգամ են որոշել մասնակցություն ունենալ ցուցահանդեսին՝ անտեսելով ԱՄՆ սպառնալիքները պատժամիջոցներ կիրառել միջոցառման մասնակիցների նկատմամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Դամասկոսում միջազգային ցուցահանդեսն անցկացվում է ամեն տարի 1954 թվականից սկսած, այն ընդհատվել է 2011 թվականին: Ցուցահանդեսը վերսկսվել է իր գործունեությունը 2017 թ.-ին: Այս տարի ցուցահանդեսը կանցկացվի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 6-ը, իր մասնակցությունը հաստատել է առնվազն 38 երկիր: 

Սիրիայի էկոնոմիկայի նախարար Սամեր ալ-Խալիլը հայտարարել է, որ տաղավարների ընդհանուր մակերեսը այս տարի կկազմի 100 հազար քմ, ինչը ցուցահանդեսի պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է: Մասնակից ընկերությունների թիվը հասնում է 1500-ի, ինչը 400-ով ավելին է, քան 2018-ին: Նախարարը նշել է, որ մասնակիցների մեծ մասը տեղական ընկերություններ են՝ սա սիրիական տնտեսության վերականգնման ապացույցն է:

Verelq.am