Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
(last modified Tue, 24 Sep 2019 05:19:17 GMT )
Սեպտեմբեր 24, 2019 08:49 Asia/Tehran
  • Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Նյու Յորքում սեպտեմբերի 23-ի երեկոյան տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դրանից առաջ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի(ՌԴ), Ստեֆան Վիսոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անդրեյ Կասպրշիկի հետ։

News.am

 

Պիտակ