ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ
(last modified Thu, 26 Sep 2019 04:47:04 GMT )
Սեպտեմբեր 26, 2019 08:17 Asia/Tehran
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Համանախագահները նշել են ամառային ժամանակահատվածում բռնությունները նվազագույնի հասցնելու կողմերի ջանքերի դրական հետևանքները, ներառյալ առկա ուղիղ հաղորդակցական կապերը օգտագործելը, և խոր ափսոսանք են հայտնել վերջին մահվան դեպքի կապակցությամբ»:

Համանախագահներն ու Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները, ըստ այս հայտարարության՝ շարունակել են քննարկումները լարվածությունը թուլացնելու և խաղաղության համար նպաստող մթնոլորտի պահպանման և էական բանակցություններին նպաստող հավելյալ միջոցառումների շուրջ:

Վերահաստատելով մարտի 9-ի իրենց հայտարարությունը՝ համանախագահները կողմերին կոչ են նվազագույնի հասցնել այնպիսի հռետորաբանության օգտագործումը, որը հրահրիչ է կամ նախապաշարումային՝ բանակցությունների արդյունքի համար:

Համանախագահները մտադիր են մոտ ապագայում այցելել տարածաշրջան:

1in.am

 

Պիտակ