Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստը
https://parstoday.ir/hy/news/armenia-i112033-Մհեր_Գրիգորյանի_նախագահությամբ_կայացել_է_ԵԱՏՀ_խորհրդի_նիստը
Սեպտեմբերի 30-ին Երևանում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից մինչև նիստի օրակարգով նախատեսված հարցերի քննարկումն արտահերթ հարց է բարձրացվել` կապված «Վերին Լարս» անցակետում հերթերի և տրանսպորտային միջոցների կուտակման խնդրի հետ:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հոկտեմբեր 01, 2019 05:49 Asia/Tehran
  • Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստը

Սեպտեմբերի 30-ին Երևանում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից մինչև նիստի օրակարգով նախատեսված հարցերի քննարկումն արտահերթ հարց է բարձրացվել` կապված «Վերին Լարս» անցակետում հերթերի և տրանսպորտային միջոցների կուտակման խնդրի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փոխվարչապետն ընդգծել  է, որ նշված խնդիրը հանդիսանում է խոչընդոտ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ներքին շուկայի զարգացման ու խթանման համար, և անհրաժեշտ է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ:

Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը «Վերին Լարս» անցակետում իրավիճակի առնչությամբ հայտնեցին, որ խնդիրը պայմանավորված է կշռման ընթացակարգի և բացահայտված գերբեռնվածության դեպքերի հետ:

Ռուսական կողմը հայտնեց նաև, որ ներկայումս անցակետում գտնվում է 450 տրանսպորտային միջոց, որոնց բացթողումը նախատեսվում է իրականացնել մինչև հոկտեմբերի 1-ի երեկո:

Հայկական և ռուսական կողմերը պայմանավորվածություն ձեռքբերեցին օպերատիվ կապ պահպանել և լուծել առաջացած խնդիրները առավելագույնը երկու օրվա ընթացքում` պարբերաբար փոխանակելով տեղեկատվություն իրավիճակի վերաբերյալ:

Այնուհետև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացած նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ տարածքում ինտեգրման զարգացմանը և առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:

shantnews.am