ՆԱՏՕ-ն կշարունակի խորացնել համագործակցությունը Վրաստանի հետ. Ռոուզ Գյոթեմյուլլեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i112149-ՆԱՏՕ_ն_կշարունակի_խորացնել_համագործակցությունը_Վրաստանի_հետ._Ռոուզ_Գյոթեմյուլլեր
ՆԱՏՕ-ն կշարունակի Վրաստանի հետ համագործակցությունը խորացնել դաշինքին նրա հնարավոր անդամակցության նախապատրաստման շրջանակներում եւ ապահովել, որ Սեւ ծովը կայունության աղբյուր մնա տարածաշրջանի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2019 15:03 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն կշարունակի խորացնել համագործակցությունը Վրաստանի հետ. Ռոուզ Գյոթեմյուլլեր

ՆԱՏՕ-ն կշարունակի Վրաստանի հետ համագործակցությունը խորացնել դաշինքին նրա հնարավոր անդամակցության նախապատրաստման շրջանակներում եւ ապահովել, որ Սեւ ծովը կայունության աղբյուր մնա տարածաշրջանի համար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 3-ին Բաթումում հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը:

Հոկտեմբերի 3-ին Վրաստանում տեղի Է ունենում Հյուսիսատլանտյան խորհրդի արտագնա նիստը: «Մեր այցը Վրաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի անփոփոխ հանձնառության ակնառու դրսեւորումն Է: Դա նաեւ առիթ Է՝ նշելու «ՆԱՏՕ-Վրաստան բովանդակային փաթեթի»՝ Վրաստանի անվտանգության ու պաշտպանության սեկտորի բարեփոխմանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության նախապատրաստմանը մեր աջակցության անկյունաքարի հնգամյակը»,- նիստի բացման ժամանակ Գյոթեմյուլլերի խոսքը մեջբերում Է դաշինքի մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am