Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունը գործում է սովորական ռեժիմում
https://parstoday.ir/hy/news/armenia-i112362-Սիրիայում_Հայաստանի_հումանիտար_առաքելությունը_գործում_է_սովորական_ռեժիմում
Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունը գործում է սովորական ռեժիմում: Ի պատասխան NEWS.am-ի հարցին՝ այս մասին հայտնեց Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2019 10:04 Asia/Tehran
  • Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունը գործում է սովորական ռեժիմում

Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունը գործում է սովորական ռեժիմում: Ի պատասխան NEWS.am-ի հարցին՝ այս մասին հայտնեց Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը:

«Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ղեկավարի հետ րոպեներ առաջ ենք խոսել: Առաքելությունը բնականոն հունով շարունակվում է»,- հայտնեց Նազելի Էլբակյանը: Նա միաժամանակ հստակեցրեց, որ առաքելության մշտական տեղակայման վայրը բավական հեռու է Ղամշլի քաղաքից։

«Առաքելությունն այլ հանձնարարություն չի ստացել: Հայ բժիշկներն ու ականազերծողները Հալեպում շարունակում են իրենց ամենօրյա առաքելությունը»,- նշեց Նազելի Էլբակյանը՝ հավելելով, որ այս պահին որոշում է ընդունվել հումանիտար առաքելությունը հետ չկանչելու մասին։

 

news.am