Կոչ եմ անում անտարբեր չմնալ և անընդունելի համարել Թուրքիայի գործողությունները. Արարատ Միրզոյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i112533-Կոչ_եմ_անում_անտարբեր_չմնալ_և_անընդունելի_համարել_Թուրքիայի_գործողությունները._Արարատ_Միրզոյան
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Միջխորհրդարանական միության 130֊-րդ վեհաժողովում ունեցած ելույթում բոլոր խորհրդարանականներին կոչ է արել բարձրացնել իրենց տագնապի ձայնը Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2019 14:43 Asia/Tehran
  • Կոչ եմ անում անտարբեր չմնալ և անընդունելի համարել Թուրքիայի գործողությունները. Արարատ Միրզոյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Միջխորհրդարանական միության 130֊-րդ վեհաժողովում ունեցած ելույթում բոլոր խորհրդարանականներին կոչ է արել բարձրացնել իրենց տագնապի ձայնը Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ:

ՀՀ ԱԺ նախագահը կոչ է արել անտարբեր չմնալ և պարզորոշ անընդունելի համարել Թուրքիայի գործողությունները և անհապաղ պահանջել դադարեցնել դրանք: ՀՀ ԱԺ նախագահը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Միջխորհրդարանական միության 130֊րդ վեհաժողովում ունեցած ելույթից մի հատված, որը ներկայացնում ենք ստորև.

«Այս պահին, երբ մենք նստած ենք այս լիագումար նիստերի դալիճում, մեր անդամ պետություններից մեկը՝ Թուրքիան, ռազմական գործողություն է ծավալում Սիրիայի քրդաբնակ տարածքներում: Մի քանի օրերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել, իսկ տասնյակ հազարավորները՝ տեղահանվել: Այսօր Ղամիշլիում և Սիրիայի այլ քաղաքներում մարդիկ վտանգի տակ են նույն կերպ, ինչ Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում 2014 թվականին:

Ճակատագրի հեգնանքով այս արհավիրքները տեղի են ունենում այն նույն տեղում, նույն աշխարհագրական տարածքում, որտեղ հողի և ավազի մեջ են 100 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի մնացորդները:

1in.am