Երեւանում հրազենի գործադրմամբ ոստիկան է սպանվել. 1 ոստիկան էլ վիրավոր է
https://parstoday.ir/hy/news/armenia-i112537-Երեւանում_հրազենի_գործադրմամբ_ոստիկան_է_սպանվել._1_ոստիկան_էլ_վիրավոր_է
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երեւանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2019 05:16 Asia/Tehran
  • Երեւանում հրազենի գործադրմամբ ոստիկան է սպանվել. 1 ոստիկան էլ վիրավոր է

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երեւանում:

Ժամը 04:00-ի սահմաններում երեւանի 1-03 շտապօգնության կայանից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, եւս մեկ հոգու էլ ծեծված վիճակում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ իրավապահները պարզել են, որ մահացածին եւ վիրավորին հիվանդանոց են տեղափոխվել Ազատության եւ Բաբայան փողոցների խաչմերուկից, որտեղ, մահացածն ու վիրավորը, ովքեր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներ են, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հարձակման են ենթարկվել:

Հարձակվողները 2 հոգի են եղել, որոնցից մեկը ատրճանակով կրակոց է արձակել ոստիկանության ծառայողներից մեկի վրա, իսկ մյուսին էլ ծեծի են ենթարկել, ու այնուհետեւ  դիմել են փախուստի:

Փաստի առթիվ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

armtimes.com