Խոշորամասշտաբ բացահայտումներ. Ինչ գործունեություն է ծավալում ԱՄՆ ՀԴԲ-ն Հայաստանում. «Ժամանակ»
Հոկտեմբեր 17, 2019 05:36 Asia/Tehran
Խոշորամասշտաբ բացահայտումներ. Ինչ գործունեություն է ծավալում ԱՄՆ ՀԴԲ-ն Հայաստանում. «Ժամանակ»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն տևական ժամանակ Հայաստանում ակտիվ գործունեություն են ծավալում ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները, ովքեր հետաքննում են ԱՄՆ-ում մշտական բնակության մեկնած այն քաղաքացիների գործերը, որոնք Հայաստանից մեկնելուց հետո ԱՄՆ-ում թանկարժեք անշարժ գույք են ձեռք բերել կամ այդ երկրում ներդրումներ կատարել:
ՀԴԲ աշխատակիցներին հետաքրքրում է այն ֆինանսական միջոցների ծագման աղբյուրը, որով նրանք ԱՄՆ-ում ֆինանսական գործարքներ են կնքել: Աղբյուրը խոստանում է, որ առաջիկայում խոշորամասշտաբ բացահայտումներ են լինելու»:
1in.am
Պիտակ