Հերթական պաշտոնանկությունը. վարչապետը պաշտոնից ազատել է փրկարար ծառայության տնօրենին
Արտակ Նահապետյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018 թ–ի հունիսի 28-ից, իսկ 2019թ–ի սեպտեմբերի 19-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Արտակ Նահապետյանն ազատվել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։
Վարչապետի հրամանը հրապարակվել է այսօր կառավարության պաշտոնական կայքում։
Արտակ Նահապետյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018 թ–ի հունիսի 28-ից։ Իսկ 2019թ–ի սեպտեմբերի 19-ին պարգևատրվել է ՀՀ Նախագահի` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։
Նահապետյանը փրկարար ծառայությունում աշխատել է 2017թ–ից` վարչության պետի պաշտոնում։ Մինչ այդ աշխատել է պաշտպանության ոլորտում, եղել ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատար։
armeniasputnik.am