Հերթական պաշտոնանկությունը. վարչապետը պաշտոնից ազատել է փրկարար ծառայության տնօրենին
https://parstoday.ir/hy/news/armenia-i112747-Հերթական_պաշտոնանկությունը._վարչապետը_պաշտոնից_ազատել_է_փրկարար_ծառայության_տնօրենին
Արտակ Նահապետյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018 թ–ի հունիսի 28-ից, իսկ 2019թ–ի սեպտեմբերի 19-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2019 06:37 Asia/Tehran
  •  Հերթական պաշտոնանկությունը. վարչապետը պաշտոնից ազատել է փրկարար ծառայության տնօրենին

Արտակ Նահապետյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018 թ–ի հունիսի 28-ից, իսկ 2019թ–ի սեպտեմբերի 19-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Արտակ Նահապետյանն ազատվել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։

Վարչապետի հրամանը հրապարակվել է այսօր կառավարության պաշտոնական կայքում։

Արտակ Նահապետյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018 թ–ի հունիսի 28-ից։ Իսկ 2019թ–ի սեպտեմբերի 19-ին պարգևատրվել է ՀՀ Նախագահի` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։

Նահապետյանը փրկարար ծառայությունում աշխատել է 2017թ–ից` վարչության պետի պաշտոնում։ Մինչ այդ աշխատել է պաշտպանության ոլորտում, եղել ՀՀ ՊՆ զորամասերից  մեկի հրամանատար։

armeniasputnik.am