Թուրքիան հայտարարել է Սիրիայում գործողությունը դադարեցնելու մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i112808-Թուրքիան_հայտարարել_է_Սիրիայում_գործողությունը_դադարեցնելու_մասին
Սիրիայի հյուսիսում թուրքական «Խաղաղության աղբյուր» գործողությունը դադարեցված է, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2019 12:41 Asia/Tehran
  • Թուրքիան հայտարարել է Սիրիայում գործողությունը դադարեցնելու մասին

Սիրիայի հյուսիսում թուրքական «Խաղաղության աղբյուր» գործողությունը դադարեցված է, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Միաժամանակ նա ընդգծել է, որ գործողությունն ավարտված չէ, և անհրաժեշտության դեպքում Թուրքիան պատրաստ է քրդերին հակահարված տալ:

Նախօրեին Մոսկվան և Անկարան հուշագիր են ստորագրել Սիրիայի հյուսիսում իրավիճակի վերաբերյալ: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ Սիրիայում նոր գործողության անհրաժեշտություն չի տեսնում:

Armedia.am