Թուրքիան հայտարարել է Սիրիայում գործողությունը դադարեցնելու մասին
Հոկտեմբեր 23, 2019 12:41 Asia/Tehran
Սիրիայի հյուսիսում թուրքական «Խաղաղության աղբյուր» գործողությունը դադարեցված է, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Միաժամանակ նա ընդգծել է, որ գործողությունն ավարտված չէ, և անհրաժեշտության դեպքում Թուրքիան պատրաստ է քրդերին հակահարված տալ:
Նախօրեին Մոսկվան և Անկարան հուշագիր են ստորագրել Սիրիայի հյուսիսում իրավիճակի վերաբերյալ: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ Սիրիայում նոր գործողության անհրաժեշտություն չի տեսնում:
Armedia.am
Պիտակ