ՀԾԿՀ նախագահն անդրադարձել է գազի գնի շուրջ բանակցություններին
https://parstoday.ir/hy/news/armenia-i112857-ՀԾԿՀ_նախագահն_անդրադարձել_է_գազի_գնի_շուրջ_բանակցություններին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի պնդմամբ՝ հունվարի 1-ի դրությամբ գազի գնի բարձրացում չի կարող լինել:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հոկտեմբեր 24, 2019 15:20 Asia/Tehran
  • ՀԾԿՀ նախագահն անդրադարձել է գազի գնի շուրջ բանակցություններին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի պնդմամբ՝ հունվարի 1-ի դրությամբ գազի գնի բարձրացում չի կարող լինել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բաղրամյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով գազի գնի շուրջ տարվող բանակցություններին:

«Ըստ «Էներգետիկայի մասին» օրենքի՝ հայտը ներկայացնելուց հետո հանձնաժողովը 80 աշխատանքային օր ունի հայտը նայելու համար: Որոշումն ընդունելուց հետո էլ սակագներն ուժի մեջ են մտնում 30 օր հետո: Դա օրենքի պահանջն է»,- նշեց Բաղրամյանը:

Նրա խոսքով՝ այսօր բանակցություններ են ընթանում ավելի երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու համար:

«Եթե ուղղակի պետք է գնանք մեկ տարվա սակագնի վերանայման, դա պետք է լինի հայտի ուսումնասիրման արդյունքում, ու, քանի որ արդեն նոյեմբեր ամիսն է, ամեն դեպքում հունվարի 1-ին գազի գնի բարձրացում չենք կարող ունենալ»,- ասաց նա և հավելեց, որ բանակցում են 5-10 տարի ժամկետով գազի սակագին հաստատելու համար:

Armenptess.am