Երևանում կայացել է ՀՀ վարչապետի և Ռուսաստանի պաշտպանության նախարարի հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i113006-Երևանում_կայացել_է_ՀՀ_վարչապետի_և_Ռուսաստանի_պաշտպանության_նախարարի_հանդիպումը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Երևանում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև սիրիական ճգնաժամը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 30, 2019 05:23 Asia/Tehran
  • Երևանում կայացել է ՀՀ վարչապետի և  Ռուսաստանի պաշտպանության նախարարի հանդիպումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Երևանում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև սիրիական ճգնաժամը:

ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակից հայտնել են. «Փաշինյանը և Շոյգուն երեքշաբթի օրը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև հետագա ռազմավարական համագործակցության, հարաբերությունների ընդլայնման ուղիների և տարածաշրջանային և միջազգային անվտանգության հետ կապված հարցեր»:

Կողմերը քննարկել են նաև Սիրիայի ճգնաժամը և Դամասկոսում տեղակայված մարդու իրավունքների հայկական գրասենյակի գործունեության հետ կապված հարցեր:

Հանդիպմանը, Հայաստանի վարչապետն անդրադարձել է Մոսկվա-Երևան ռազմական համագործակցությանը` որպես տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման երաշխիք: