Ասադը Թրամփին ԱՄՆ լավագույն նախագահն է համարում
https://parstoday.ir/hy/news/armenia-i113100-Ասադը_Թրամփին_ԱՄՆ_լավագույն_նախագահն_է_համարում
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բնութագրել է որպես երկրի պատմության մեջ լավագույն նախագահի, քանի որ նա անկեղծորեն հայտարարում է իր նպատակների, օրինակ՝ նավթային հանքավայրերի վերահսկողությունը հափշտակելու մասին։ Սիրիայի պետական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ասադը հայտարարել է, որ Թրամփը լավագույն նախագահն է ԱՄՆ-ի պատմության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2019 15:14 Asia/Tehran
  • Ասադը Թրամփին ԱՄՆ լավագույն նախագահն է համարում

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բնութագրել է որպես երկրի պատմության մեջ լավագույն նախագահի, քանի որ նա անկեղծորեն հայտարարում է իր նպատակների, օրինակ՝ նավթային հանքավայրերի վերահսկողությունը հափշտակելու մասին։ Սիրիայի պետական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ասադը հայտարարել է, որ Թրամփը լավագույն նախագահն է ԱՄՆ-ի պատմության մեջ:

«Նա լավագույնն է ոչ թե լավ քաղաքականության, այլ այն բանի համար, որ առավել թափանցիկ է, նա ուղիղ ասում է՝ «մեզ նավթ է պետք», «մենք ուզում ենք ազատվել այսինչից», «ուզում ենք ծառայություններ մատուցել փողի դիմաց»։ Այսպիսին է ԱՄՆ-ի քաղաքականությունը։ Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան անկեղծ թշնամին»,- հայտարարել է Ասադը։

Verelq.am