Հույս կա, որ տեսանելի ապագայում կողմերի միջև կվերականգնվի առարկայական զրույցը. Պոպով
https://parstoday.ir/hy/news/armenia-i113704-Հույս_կա_որ_տեսանելի_ապագայում_կողմերի_միջև_կվերականգնվի_առարկայական_զրույցը._Պոպով
Ռուսաստանի դիրքորոշումը բանակցային ձևաչափի վերաբերյալ միշտ եղել է հետևողական: Մենք բազմիցս ասել ենք, որ կողմերը իրենք պետք է համաձայնեցնեն և որոշեն մասնակիցների կազմը: Այս մասին հայտարարել է ղարաբաղյան հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2019 15:11 Asia/Tehran
  • Հույս կա, որ տեսանելի ապագայում կողմերի միջև կվերականգնվի առարկայական զրույցը. Պոպով

Ռուսաստանի դիրքորոշումը բանակցային ձևաչափի վերաբերյալ միշտ եղել է հետևողական: Մենք բազմիցս ասել ենք, որ կողմերը իրենք պետք է համաձայնեցնեն և որոշեն մասնակիցների կազմը: Այս մասին հայտարարել է ղարաբաղյան հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը:

Նրա խոսքով, Ռուսաստանը միշտ էլ ակտիվ միջնորդական դիրքորոշում է որդեգրել:

«Մենք մեր միջնորդական առաքելությունն իրականացնում ենք ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ սերտ շփման մեջ: Այս տարվա ապրիլին, Մոսկվայում, Սերգեյ Լավրովը կազմակերպեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, որին մասնակցում էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Սակայն, մեր միջնորդության հիմնական թեման մնում է՝ օգնել կողմերին՝ հասնելու հակամարտության կայուն լուծման: Դրան նվիրված էին ավելի քան երկու տասնյակից ավել եռակողմ հանդիպումներ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի մասնակցությամբ, որոնց ընդմիջումների շրջանակներում աշխատել են նախարարները և շարունակում են աշխատել: Կան հիմնարար առաջարկներ, որոնք աջակցում են բոլոր համանախագահող երկրները:

Հայաստանի նոր ղեկավարությանը ժամանակ էր պետք՝ ղարաբաղյան բարդ գործընթացի բոլոր մանրամասները հասկանալու համար: Այս թեման քննարկվել է Ռուսաստանի արտգործնախարարի վերջին այցի ընթացքում: Հույս կա, որ տեսանելի ապագայում կողմերի միջև կսկսվի առարկայական զրույց: Մեր կողմից մենք անհրաժեշտ օգնություն ենք ցուցաբերելու՝ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների հետ միասին»:

Verelq.am