Իտալիան շահագրգիռ է լարվածության նվազմամբ և ԼՂ հարցով արդյունավետ բանակցություններով. Կոնտե
https://parstoday.ir/hy/news/armenia-i113736-Իտալիան_շահագրգիռ_է_լարվածության_նվազմամբ_և_ԼՂ_հարցով_արդյունավետ_բանակցություններով._Կոնտե
Իտալիան շահագրգիռ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմամբ և տարածաշրջանում կայունության հաստատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2019 15:19 Asia/Tehran
  • Իտալիան շահագրգիռ է լարվածության նվազմամբ և ԼՂ հարցով արդյունավետ բանակցություններով. Կոնտե

Իտալիան շահագրգիռ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմամբ և տարածաշրջանում կայունության հաստատմամբ:

Այս մասին հայտարարեց Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեն Հռոմում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով լրատվամիջոցների համար հայտարարությունների ժամանակ:

«Մենք համոզված ենք, որ լուծման կարելի է հասնել միայն երկխոսության միջոցով: Առկա քաղաքական կամքը կարող է հանգեցնել տևական լուծման: Ժողովուրդները պետք է պատրաստվեն խաղաղության և գիտակցեն այն առավելությունները, որոնք կտա հակամարտության խաղաղ կարգավորումը: Պատրաստ ենք բոլոր միջոցներով մեր նպաստը բերել բանակցությունները շարունակելուն և տարածաշրջանին կայունություն բերելուն: Իտալիան շահագրգիռ է լարվածության նվազմամբ և արդյունավետ բանակցություններով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց Կոնտեն:

ՀՀ վարչապետը նշեց, որ գործընկերոջը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման ներկա իրավիճակը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: «Այս առումով արժևորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված դիրքորոշումների ու մոտեցումների պահպանման կարևորությունը»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Իտալիա մեկնարկել է նոյեմբերի 20-ին Վենետիկից: Նա եղել է նաև Միլանում:

 Armenpress.am